Հիպերտոնիան կամ առիթմիան պայմանավորված են սկլերոզի սաստկացման բարձր ռիսկով
- Investigative journalist

- Dec 19, 2024
- 1 min read

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտին առընթեր բնապահպանական բժշկության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունները կարող են մեծացնել շարժիչ նեյրոնի հիվանդությունների (MND) սաստկացման ռիսկը, մասնավորապես՝ ամիոտրոֆիկ կողային սկլերոզը (ALS): Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health- Europe գօիտական հանդեսում:
Հետազոտությունը վերլուծել է 2015-2023 թվականներին շարժիչ նեյրոնի հիվանդություններից տառապող 1463 հիվանդների տվյալները: Դրանք համեմատվել են գրեթե 7300 առողջ մարդկանց և նրանց ավելի քան 3200 հարազատների մասին տեղեկությունների հետ:
Օգտագործելով առաջադեմ վիճակագրական եղանակներ՝ գիտնականները հայտնաբերել են ամիոտրոֆիկ կողային սկլերոզով հիվանդների երկու խումբ: Մի խումբ ուներ ավելի մեծ տարիք, ախտորոշման ժամանակ ավելի ցածր ֆունկցիոնալ կարգավիճակ և սրտանոթային հիվանդությունների հաճախականության աճ: Դա ուղեկցվում էր հիվանդության ավելի արագ սաստկացմամբ և մահացության բարձր մակարդակով: Երկրորդ խմբում ընդգրկված էին արյան մեջ բարձր խոլեստերինի բարձր մակարդակով և շաքարային դիաբետով մարդիկ:
Արդյունքները ցույց են տվել, որ ամիոտրոֆիկ կողային սկլերոզի սաստկացումից մի քանի տարի առաջ 2-րդ տիպի շաքարախտի կամ հիպերխոլեստերինեմիայի ախտորոշումը պայմանավորված է հիվանդության ավելի ցածր ռիսկով: Սակայն ախտորոշումից առաջ վերջին տարում այդ վիճակն ավելի շատ հանդիպում էր ամիոտրոֆիկ կողային սկլերոզովով հիվանդների շրջանում:
Բացի դրանից, հետազոտությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային հիվանդությունների (օրինակ՝ սրտի անբավարարություն, հիպերտոնիա կամ առիթմիա) պատմություն ունեցող ամիոտրոֆիկ կողային սկլերոզով հիվանդների կանխատեսումը զգալիորեն ավելի վատ է եղել: Այս հիվանդների շրջանոմ ախտորոշվելուց հետո ֆունկցիոնալ կարողությունների ավելի արագ անկում և մահացության ռիսկի բարձրացում է գրանցվել:




















