Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
- Investigative journalist

- 6 hours ago
- 1 min read

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններում կայքի աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Ավելի վաղ Վահե Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝ ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։




















