ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Աջափնյակի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Այդ մասին սոցցանցում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




















