top of page

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ սա մեծ իրադարձություն է Ամերիկայի համար․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Նա չար էր, կոռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա: Նա արագորեն կորցնում էր իր կուսակցության նկատմամբ վերահսկողությունը: Սա մեծ իրադարձություն է Ամերիկայի համար։ Ես խորապես պատիվ եմ համարում, որ նա երկու անգամ փորձեց իմպիչմենտ հայտարարել ինձ և երկու անգամ էլ խղճուկ կերպով ձախողվեց։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նենսի Փելոսիի հեռանալու մասին։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան։ Նա նշել էր, որ մտադրություն չունի կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում։ 85-ամյա Փելոսին գրեթե 40 տարի ներկայացրել է Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ Կոնգրեսում։

 
 
1/2377
bottom of page