Ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ալիև
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը։
Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվսում են ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Ավելին, Ալիևը ընդգծել է, որ Բաքուն սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու շրջանակներում։
Օգոստոսին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պետք է լինեն պատերազմի մշտական պատրաստության վիճակում՝ հաշվի առնելով համաշխարհային գործընթացների անկանխատեսելիությունը։
Նախագահը նշել է, որ վերջին տարիներին հատուկ նշանակության ուժերի թիվը զգալիորեն ավելացել է, և ստեղծվել են նոր դիվերսիոն ստորաբաժանումներ։
«Մենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը, մեր անվտանգության երաշխավորներն ենք։ Հետևաբար, եթե որևէ մեկի հիվանդ միտքը երբևէ մտածի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կարծում եմ՝ նա կզղջա դրա համար», - հավելել է Ալիևը։




















