Շանհայի համագործակցության կազմակերպության աճող կենսական դերը տարածաշրջանային զարգացման գործում
- 24timeam
- Jul 29, 2024
- 3 min read

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) յուրօրինակ միջազգային մարմին է, որի արմատները ձգվում են մինչև Շանհայի հնգյակը, որը հիմնադրվել է Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Այս երկրների համագործակցությունն ի սկզբանե ուղղված էր իրենց պետական սահմանների երկայնքով վստահության և կայունության մթնոլորտ ապահովելուն: 20-րդ դարի վերջին` այս նպատակներին հասնելուց հետո, Շանհայի հնգյակի ղեկավարները որոշեցին ընդլայնել իրենց համագործակցությունը և ստեղծել կայացած միջազգային կազմակերպություն:
Այսպիսով, 2001 թվականին վեց երկրների ղեկավարները Շանհայում ստորագրեցին մի փաստաթուղթ, որով պաշտոնականացվեց ՇՀԿ-ի ստեղծումը: Չինաստանն առանձնահատուկ և կարևոր դեր է կատարում ՇՀԿ-ում: Կազմակերպության անվանման մեջ արդեն կա Շանհայ բառը, որը Չինաստանի խոշոր քաղաքներից է, իսկ կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինում:
ՇՀԿ-ում չկան մեծ կամ փոքր պետություններ: Ներկայումս ՇՀԿ-ի ընտանիքը բաղկացած է 26 երկրներից, որոնցից 10-ը անդամ պետություններ են, 2-ը` դիտորդ պետություններ, իսկ 14-ը` երկխոսող գործընկեր պետություններ (որոնցից է նաեւ Հայաստանը -խմբ․): Բոլոր այս պետությունները առաջնորդվում են հավասարության, խորհրդակցման և խնդիրներ լուծելու կառուցողական մեթոդների սկզբունքներով: Փոխադարձ հարգանքի և զարգացման համագործակցության այս պարտավորությունը մարմնավորում է «Շանհայի ոգին», որը ՇՀԿ-ի յուրօրինակ խորհրդանիշն է:
«Շանհայի ոգին» հենված է վեց հիմնական սկզբունքների վրա` ամրագրված անդամ պետությունների կողմից: Դրանք են` հավասարություն, փոխադարձ վստահություն, փոխադարձ շահ, խորհրդակցում, հարգանք քաղաքակրթությունների բազմազանության հանդեպ և ընդհանուր զարգացման նպատակի հետապնդում:
«Այս սկզբունքները ներդաշնակորեն համադրվում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի տեսլականի հետ, մասնավորապես, մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք կառուցելու նախաձեռնությանը:
Այս տեսլականը նպաստում է փոխադարձ շահին, խաղաղությանը և առաջընթացին` կենտրոնանալով միացյալ զարգացման և ընդհանուր բարեկեցությանն ուղղված միավորող ջանքերի վրա` տարբեր շահերի հիման վրա պետությունները բաժանելու փոխարեն»,- CGTN-ում հրապարակված հոդվածում նշում է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաեւը։:
Բոլոր անդամ պետություններն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել ՇՀԿ-ի զարգացման մեջ: Շատ կարևոր է առանձնակի նշել այն էական ներդրումները, որոնք կատարել է կազմակերպության ներկա նախագահող պետությունը` Ղազախստանը:
Հատկանշական է, որ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, դեռ Արտաքին գործերի նախարարի պաշտոնավարման տարիներին`1990-ականների վերջին, Արտաքին գործերի նախարարի խորհրդի նիստին հանդես է եկել լիիրավ միջազգային կազմակերպություն հիմնելու առաջարկով, որը ի վերջո դարձավ ՇՀԿ-ն: Ղազախստանի թե՛ առաջին, թե՜ ներկայիս նախագահները հետևողականորեն մասնակցել են պետությունների ղեկավարների բոլոր հանդիպումներին:
Անցյալ տարվա հուլիսին ՇՀԿ-ի նախագահող երկրի պաշտոնը ստանձնելուց ի վեր` Ղազախստանը հետևողականորեն կատարել է նախագահող երկրի իր պարտականությունները և հանդես է եկել մի շարք կարևոր նախաձեռնություններով: Անցյալ տարի Հնդկաստանում անցկացված գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահը հստակորեն նշել է այն առաջնահերթությունները, որոնց իրենք հետևելու են որպես նախագահող երկիր, որոնց թվում են անվտանգության, մշակութային և մարդասիրական, ինչպես նաև առևտրի և տնտեսական ոլորտներում համագորակցության մի շարք նախաձեռնություններ:
ՇՀԿի-ի այս տարվա գագաթնաժողովին անդամ պետությունների կողմից հաստատման ներկայացված գլխավոր փաստաթղթերից են ՇՀԿ-ի Ներդրողների միության «Էներգետիկ ռազմավարության և կանոնակարգերի» փաստաթուղթը: Երկրորդ փաստաթուղթը` «ՇՀԿ-ի Ներդրողների միության կանոնակարգերը» կհաստատի միության գործառության շրջանակները` նպատակ ունենալով միավորել տարբեր երկրներից ներդրողների` համընդհանուր զարգացումը խթանելու համար:
Այս տարին Ղազախստանի նախաձեռնությամբ ՇՀԿ-ում հայտարարվել է որպես բնապահպանության տարի` սկիզբ դնելով բազմաթիվ բնապահպանական գործունեությունների և նախաձեռնությունների:
Մի շարք փաստաթղթեր են ստորագրվել` ուղղված բնության պաշտպանությանը, սերմերի ստացմանը և գյուղատնտեսության զարգացմանը: Հուլիսին տեղի կունենա Բնապահպանության ֆորում, որը ուշադրության կհրավիրի և կքննարկի այնպիսի բնապահպանական թեմաներ, ինչպիսիք են ջրային պաշարների կառավարումը և թափոնների նվազեցումը: Ղազախստանը առաջարկել է նաև ստեղծել ՇՀԿ-ի` նավահանգիստների և նյութատեխնիկական ապահովման (լոգիստիկայի) կենտրոնների միություն:
Ղազախստանի` որպես նախագահող երկրի մասին խոսելիս անհրաժեշտ է նշել, որ այն շատ կարևոր էր և հավանաբար ինչ-որ առումով նորարարական` հաշվի առնելով աշխարհի ներկայիս խիստ անկայուն վիճակը` բազմաթիվ մարտահրավերներով, վտանգներով, զինված հակամարտություններով և խոշոր ռիսկային գոտիներով:
Անցյալ տարի Նյու Դելիում կայացած գագաթնաժողովին իր ելույթի խոսքում Ղազախստանի նախագահն առաջարկեց գլոբալ նանաձեռնություն` ի նպաստ միասնությանն ամբողջ աշխարհում:
Այս ընթացքում նշանակալից առաջընթաց է արձանագրվել: Այս նախաձեռնությունն իր մեջ ներառում է անդամ պետությունների կողմից առաջնային տեսլականներ և գնահատականներ` աշխարհում ներկա իրավիճակի վերաբերյալ և արդարության, հավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված նոր տիպի միջազգային հարաբերությունների հաստատման սկզբունքներ:
«ՇՀԿ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ, այն ընդհանրապես դաշինքային ձևաչափով կազմակերպություն չէ: Փոխարենը այն բաց կազմակերպություն է` կենտրոնացած համագործակցության և ընդհանուր նպատակների իրագործման վրա: Այն բաց է երկխոության համար բոլորի առաջ և ուղղված չէ ոչ ոքի դեմ: Նրա ամբողջ աշխատանքը հիմնված է ընդհանուր շահերի հայտնաբերման և ցանկացած հարցում համաձայնության հասնելու վրա:
Ներկայումս մենք նկատում ենք տարածաշրջանային զարգացմանը ՇՀԿ-ի աջակցության և պահանջի աճ, ինչը վկայում է այլ երկրների և միջազգային կազմակերպությունների աճող հետաքրքրվածությունը: Օրինակ, 2017 թվականից սկսած` ութ տարվա ընթացքում անդամ պետությունների թիվը գրեթե բազմապատկվել է: Անդամակցման այս ալիքն ընդգծում է ՇՀԿ-ի աճող կարևորությունը և ազդեցությունը միջազգային բեմահարթակում»,- նշում է հոդվածի հեղինակը:
Բելառուսի անդամակցումից հետո` ՇՀԿ-ն կդառնա իրապես եվրաիսական կազմակերպություն: Այսպիսի պայմաններում անդամ պետությունները գնահատում են ՇՀԿ-ի աճող կենսական դերը` միջազգային կայունության ամրապնդման և ցանկացած խնդրին խաղաղ լուծումներ գտնելու գործում: Նշվածից բացի` ՇՀԿ-ն նպատակ ունի նաև լավացնել ընդհանուր բարեկեցությունը իր տարածաշրջանի ներսում` առևտրի և տնտեսական փոխգործակցության ակտիվ զարգացման միջոցով: Ավելին, բոլոր ՇՀԿ անդամ պետությունները ցանկություն ունեն, որ կազմակերպությունն ավելի շատ գործնական օգուտներ բերի` մեր երկրների ժողովուրդների համար ավելի շոշափելի արժեք ապահովելով:
Թարգմանությունը՝ Պարույր Սինյավսկու