«Գնահատում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»․ Բրյուս Ուիլիսի դուստրը պատմել է հոր առողջական վիճակի մասին
- Investigative journalist

- 9 hours ago
- 1 min read

Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի ավագ դուստրը խոսել է իր 70-ամյա հոր վիճակի մասին, ում մոտ մի քանի տարի առաջ դեմենցիա էին ախտորոշել: Ինստագրամում Ռումերը խոստովանել է, որ այլևս միշտ չէ, որ ճանաչում է նրան։
«Ես շատ շնորհակալ եմ, որ երբ մոտենում եմ նրան և գրկում, անկախ նրանից՝ նա ճանաչում է ինձ, թե ոչ, նա դեռ զգում է իմ սերը, և ես զգում եմ նրա սերը ի պատասխան: Ես դեռ տեսնում եմ նրա մեջ կայծ և գնահատում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը: Ես պարզապես շնորհակալ եմ նրա հետ լինելու, նրա սերը զգալու և իմը տալու համար», - ասել է նա:
36-ամյա Ռումերն ասել է, որ հոր վիճակի մասին զրույցները միշտ ներքին կոնֆլիկտ են առաջացնում. մարդիկ սպասում են պարզ, լավատեսական պատասխանի, բայց նման տերմինները չեն նկարագրում նրա հիվանդությունը. «Նա լավ է, եթե խոսքը ճակատագլխային դեմենցիա ունեցող մեկի մասին է: Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն հետևյալ կերպ. «Նա հիանալի է»: Բայց չեմ կարծում, որ այդ տերմինները որևէ բան են արտացոլում»:
Հիշեցնենք, որ Ռումերից բացի, Ուիլիսն ու Մուրը, ովքեր ամուսնալուծվել են 2000 թվականին, ունեն չափահաս դուստրեր՝ Սքաութը և Թալուլան, ինչպես նաև թոռնուհի՝ Լուետան։ Բրյուսը նաև երկու երեխա ունի իր երկրորդ կնոջ՝ Էմմա Հեմինգի հետ։
2022 թվականին Բրյուս Ուիլիսը թողեց դերասանական կարիերան ճակատ-գանգային դեմենցիայի պատճառով, որը խաթարեց նրա տողերը հիշելու ունակությունը: Հիվանդությունը պրոգրեսիվող է. դերասանն այժմ հազիվ է խոսում և դժվարանում է շարժվել:




















