Բաքվում գտնվող հայ փորձագետները հանդիպել են Հաջիևի հետ
- Investigative journalist

- 36 minutes ago
- 1 min read

Նոյեմբերի 21–22-ին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Քննարկումների կենտրոնում եղել են խաղաղ գործընթացի առաջմղումը, երկխոսության վերականգնումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկու երկրների մեդիա ոլորտի և փորձագետների համագործակցության խորացումը։
Հանդիպման մասնակիցները նշել են, որ շարունակվող ուղիղ շփումները կարևոր դեր են խաղում վստահության ամրապնդման և հանրային դիվանագիտության զարգացման համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կապերը և ընդլայնել փոխադարձ այցերը՝ բարձրացնելով երկխոսության ինտենսիվությունը։
Հանդիպման շրջանակում ներկայացուցիչները հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկվել են խաղաղ օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված հնարավոր նախաձեռնությունները։




















