Ագաթանգեղոսի փողոցում կենսունակությունն ավարտին մոտեցող ծառեր են հատվել
Nov 22, 2025
1 min read

Երեւանի կենտրոնում՝ Ագաթանգեղոսի փողոցում, օրեր առաջ մոտ 1 տասնյակ ծառեր են հատվել։
NEWS.am–ի հետ զրույցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը հայտնեց, որ հատվել են ֆունկցիոնալությունը կորցրած ծառեր։
«Այսօր պոչերի հեռացման աշխատանքներն են իրականացվել, որպեսզի գարնանը նոր ծառեր տնկվեն։ Նշենք, որ հատել ենք այն ծառերը, որոնք փտած են, կենսունականությունն ավարտին մոտեցող կամ առանց թաղարթի։ Օրինակ, թվում է՝ բունը կենսունակ է, բայց վերեւում սաղարթ չկա, հետեւաբար պահելու իմաստը չկա, թթվածին չի տալիս»,– ասաց Գրիգորյանը։




















