Զելենսկի․ «Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը չկատարի երրորդ ներխուժումը»
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Մոտ օրերս խորհրդակցություններ կլինեն մեր գործընկերների հետ՝ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ քայլերի շուրջ։ Ես ստորագրել եմ Ուկրաինայի պատվիրակության կազմի մասին հրամանագիր, հաստատել բոլոր համապատասխան հրահանգները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը և ինչ է անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը չկատարի երրորդ ներխուժումը, չհասցնի ևս մեկ հարված Ուկրաինային՝ ինչպես նախկինում կրկնում էր հանցագործությունները մեր ժողովրդի և այլ ժողովուրդների դեմ։
Այժմ խոսքը վերաբերում է շատ ավելի մեծ բանի, քան այս կամ այն փաստաթղթի որևէ կետն է։ Պետք է այնպես անել, որ Եվրոպայում և աշխարհում ոչ մի տեղ չտիրի այն սկզբունքը, թե մարդկության, պետությունների և ժողովուրդների դեմ հանցագործությունները կարող են որևէ կերպ վարձատրվել կամ ներվել։ Իրական խաղաղությունը միշտ հիմնված է երաշխավորված անվտանգության և արդարության վրա։ Եվ այս զգացումը միայն իմը չէ․ ես գիտեմ, որ սա մեր միլիոնավոր մարդկանց և աշխարհի մեծամասնության զգացումն է», – գրել է Զելենսկին։




















