Ծառուկյանը հայացքների բախմանը գլխով թեթև հարված է հասցրել Հուկերին
- Investigative journalist

- 5 hours ago
- 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի մենամարտից առաջ Արման Ծառուկյանն ու Դեն Հուկերը հայացքներով բախվել են:
29-ամյա հայ մարտիկը գլխի թեթև հարված է հասցրել Հուկերին: 35-ամյա նորզելանդացին փորձել է պատասխանել, սակայն երկու մարտիկների թիմակիցները բաժանել են նրանց:
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի 5 ռաունդանոց այս մենամարտը կլինի այսօր՝ նոյեմբերի 22-ին։ Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ, որոնցից 22-ում հաղթել է։ Դեն Հուկերն անցկացրել է 36 մենամարտ՝ գրանցելով 24 հաղթանակ։




















