Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
- Investigative journalist

- Jul 12
- 1 min read

Հուլիսի 12-ին՝ ժամը 11:08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են VAZ 2121 և VAZ 2106 մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված քաղաքացի:
VAZ 2121-ի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս մահացել է։




















