Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջnցները չեղարկելու համար
- 3 hours ago
- 1 min read

Ֆրանսիական «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցությունը ստորագրահավաք է սկսել էներգետիկայի ոլորտում հրատապ պլան ընդունելու վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով վառելիքի գների աճի ֆոնին. այն ենթադրում է, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների չեղարկում, հայտարարել է կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մակրոնը ոչինչ չի՞ անում: Անընդունելի է: Ազգային ստորագրահավաք՝ ի պաշտպանություն էներգետիկ արտակարգ իրավիճակի ութ կետից բաղկացած անհապաղ պլանի, Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում, որպեսզի կրկին հասանելիություն ստանանք ավելի էժան ածխաջրածինների»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ դա ենթադրում է Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից, քանի որ հենց Եվրոպական միությունն է որոշումներ կայացնում սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ:
Բացի այդ, պլանը նախատեսում է վառելիքի ակցիզային հարկի և ԱԱՀ-ի նվազեցում, անհրաժեշտության դեպքում գների ժամանակավոր սառեցում, դուրս գալ էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայից և այլ միջոցառումներ:
Ստորագրահավաքը տեղադրվել է կուսակցության կայքում, ստորագրողների թիվը չի նշվում:




















