top of page

Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ

  • 3 hours ago
  • 1 min read

Հնդկաստանը դատապարտում է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը և խաթարում մատակարարման համաշխարհային շղթաները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում։

Մոդին  հայտարարել է նավագնացության ազատության, ինչպես նաև բաց և անվտանգ ծովային ուղիների պահպանման կարևորության մասին:

Հնդկաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Նովրուզի սեզոնը խաղաղություն կբերի Արևմտյան Ասիային:

«Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Էյդի ու Նովրուզի շնորհավորանքները: Մենք հույս հայտնեցինք, որ այս տոնական սեզոնը խաղաղություն, կայունություն և բարգավաճում կբերի Արևմտյան Ասիային»,- ասել է նա։

Մոդին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների ապահովության և անվտանգության հարցում:

 
 
1/2596
bottom of page