Երրորդ համաշխարհային պшտերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել․ Վուչիչ
- 4 hours ago
- 1 min read

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Վուչիչը։
«Հնարավոր է՝ այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց», - ասել է նա՝ «Բերլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են ուղղակի հակամարտության։ Նա նշել է, որ նմանատիպ դինամիկա է նկատվում նաև այսօր։
Վուչիչը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։




















