top of page

Իրանի նավթի նախարարությունը «հոգեբանական հնարք» է անվանել պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

  • 3 hours ago
  • 1 min read


Իրանի նավթի նախարարությունը հերքել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարություններն այն մասին, թե Վաշինգտոնը ժամանակավորապես թուլացրել է պատժամիջոցները՝ թույլատրելով ծովում գտնվող նավերի վրայի իրանական նավթի վաճառքը, հայտնում է Tasnim-ը:

Կտրուկ հայտարարության մեջ նախարարությունը ԱՄՆ-ի պնդումներն անվանել է «հոգեբանական հնարք», որն ուղղված է նավթի համաշխարհային գների արհեստական նվազեցմանը:

Նախարարությունը կատեգորիկ կերպով հայտարարել է, որ Իրանը հում նավթ չի պահում միջազգային ջրերում և ավելցուկային ծավալներ չունի՝ համաշխարհային շուկաներ մատակարարման համար: Նախարարության մամուլի քարտուղար Սաման Ղոդուսին հայտարարել է.

«Ներկայումս Իրանում հում նավթ չի մնացել, և դրա ավելցուկները նախատեսված չեն միջազգային այլ շուկաների համար»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Սաման Գոդոուսին։

Նա ընդգծել է, որ ամերիկացի նախարարի հայտարարություններն ուղղված են գնորդների վրա ազդելուն և շուկայական տրամադրությունները խաթարելուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը 30 օրով չեղարկել է ծովում գտնվող իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Սա նավթի գները նվազեցնելու վերջին փորձն է եղել, քանի որ նավթի գրենը բարձրացվել էին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այս քայլը մոտ 140 միլիոն բարել նավթ կբերի համաշխարհային շուկաներ և կօգնի մեղմել էներգամատակարարման վրա ճնշումը։

 
 
1/2596
bottom of page