top of page

Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից մեկն է. Ժաննա Անդրեասյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read
ree

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:


««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Դրանք միտված են սահմանված ձևակերպումներն առավել հստակեցնելուն:


Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:


«Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից մեկն է, և մենք այս ուղղությամբ պետք է ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք»,-ընդգծել է նախարարը՝ պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:


Նիստում ընդունվել է պատգամավորների առաջարկը:


Նախարարը նաև ներկայացրել է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանն առնչվող նախաձեռնությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Հստակեցվել են վարչատնտեսական համակարգողի նշանակման հետ կապված հարաբերությունները: Հաջորդ բովանդակային փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը: Առաջարկվում է մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների ստաժը նույնպես համարել մանկավարժական ստաժ:


Նիստում հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկ է ներկայացրել հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, որն ընդունվել է:


«Կրթության մասին» և կից օրենքներում նախատեսվող կարգավորումները՝ այստեղ:


Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

 
 
1/2346
bottom of page