top of page

«Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սուրբ Աթոռ․ նախատեսվում է հանդիպում Հռոմի պապի հետ». Նազելի Բաղդասարյան

Oct 18, 2025
1 min read

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:


Հոկտեմբերի 19-ին վարչապետը


Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:


Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:


Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ»:

 
 
1/2905
bottom of page