top of page

Չպատասխանել հաղորդագրությանը, տեղեկացնել 118 հեռախոսահամարով. ՍԱՏՄ պետի անունով WhatsApp-ի կեղծ էջ է բացվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 18
  • 1 min read
ree

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ:


Այս մասին հայտնել է տեսչական մարմինը՝ խնդրելով նրա անունից ստացված որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:


«Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:


Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով, չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
1/2383
bottom of page