Պուտինի և Թրամփի Բուդապեշտում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հաստատման․ Օրբան
- Investigative journalist
- 9 hours ago
- 1 min read

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Հունգարիան այն երկիրն է Եվրոպայում, որտեղ լուրջ շանսեր կան, որ ռուս-ամերիկյան բանակցություններն ի վերջո կհանգեցնեն խաղաղության»,-հայտնել է Օրբանը։
Նա նշել է, որ «Բրյուսելն իրեն մեկուսացրել է» խաղաղ գործընթացից, սակայն Հունգարիան պատրաստ է շարունակել խաղաղարար ջանքերը: «Մենք տարիներ շարունակ հետեւողականորեն եւ համառորեն պաշտպանել ենք խաղաղության գործընթացը։ Համագործակցություն առճակատման փոխարեն, փոխադարձ հարգանք՝ խարանի փոխարեն: Դա խաղաղության ճանապարհն է»,-հայտարարել Է Օրբանը։