top of page

Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 12
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

bottom of page