top of page

Պուտինը Լավրովին շնորհել է ՌԴ բարձրագույն պարգևը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին շնորհել է ՌԴ բարձրագույն պարգևը՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ՌԴ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար:Պուտինը պարգևատրման հրամանագիրը ստորագրել էր Լավրովի 75-ամյակի օրը՝ մարտի 21-ին:Նշենք, որ Լավրովը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004-ից ի վեր:

bottom of page