top of page

ՀՀ վարչապետն ու տիկինը Թիենծինից գնացքով ուղևորվել են Պեկին. լուսանկարներ

  • Sep 2, 2025
  • 1 min read

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ:


ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:

Թիենծին քաղաքին հրաժեշտի և գնացքով ուղևորվելու լուսանկարներ էր հրապարակել Աննա Հակոբյանը:


 
 
1/2635
bottom of page