top of page

Կտրիճ Ներսիսյանի բախման ծրագիրը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2h
  • 1 min read
ree


Medianews-ը գրում է. Դեկտեմբերի 17-ին Եպիսկոպոսաց դասի կողմից հրավեր կոչ հնչեց` հաջորդ օրը երեկոյան խաղաղ կերպով Մայր Աթոռում հանդիպելու և Եկեղեցում ծառացած խնդիրները ներկայացնելու վերաբերյալ։ Հրավերին ի պատասխան Հայ Եկեղեցու գահակալը եթե լիներ իրական հոգևոր հայր և իմաստուն տարեց եկեղեցական, նա կհանդիպեր իր բոլոր զավակների հետ` եկեղեցական թե աշխարհական, կլսեր նրանց, կհրավիրեր աղոթքի ու ժողովական կարգով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեր` պահպանելու համար Մայր Աթոռի աղոթական և սիրո միջավայրը։

Բնականաբար, Կտրիճ Ներսիսյանը չարեց դա, որովհետև ոչ եկեղեցական է, ոչ հայր և ոչ էլ իմաստուն։ Նա փողոցային երիտասարդի վարքագծին համահունչ ցույց կազմակերպեց` ևս մեկ անգամ եկեղեցին դարձնելով քաղաքական դրսևորման ասպարեզ։

Հավաքեց փողոցային և քաղաքական խուժանը ու որոշեց «աղոթել»: Պարտադրանքով թեմերից բերեց քահանաներ և հրահրեց բախումներ։


Այո’, Կտրիճ Ներսիսյանի նպատակը բախումն էր և արյունահեղությունը։ Թաքնվելով երիտասարդ եկեղեցականների մեջ կազմակերպեց էժան ակցիա` աղոթքի փոխարեն հնչեցնելով իր իսկ թշվառ անունը։


Եպիսկոպոսների իմաստուն ու հավասարակշիռ քայլերի և ոստիկանների զգոն ծառայության պայմաններում` տապալվեց Կտրիճի բախման ծրագիրը, իսկ նրա հեռանալու անհրաժեշտությունը դարձավ առավել ակնհայտ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարց։


Իսկ ո՞ւր էր այսօր Կտրիճ Ներսիսյանը Մայր Տաճարում Առավոտյան ժամերգությանը։ Չկար, որովհետև չկային քաղաքական մնացուկների վանկարկումները և տեսախցիկները։

 
 
bottom of page