Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Երևանի Կամերային թատրոնն օրերս նշել է հիմնադրման 44-ամյակը: Ստեղծագործական թիմը նշել է թատրոնի ծննդյան տարեդարձն ու թատրոնի ինստագրամյան էջում հրապարակում արել:
«Դեկտեմբերի 15-ը Կամերային թատրոնի ծննդյան օրն է և իսկական տոն բոլորիս համար։
1982 թվականին այս օրը Կամերային թատրոնը գտավ իր մշտական հասցեն և դարձավ Երևանի մշակութային կյանքի անբաժանելի մասը։
Այս տարիների ընթացքում մենք միասին կառուցել ենք սիրո և արվեստի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ներկայացում ստեղծում է անմոռանալի պահեր։
Շնորհակալություն ձեր անփոխարինելի աջակցության և ջերմության համար։ Մեր պատմությունը շարունակվում է, իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն»:




















