Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերականգնել երկխոսությունը Պուտինի հետ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Եվրոպան պետք է դիտարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի ձեռք բերման ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելի գագաթնաժողովի ավարտին։
«Կամ ներկայիս բանակցությունների միջոցով կհասնենք երկարատև խաղաղության, կամ մենք կգտնենք եվրոպացիների և Ռուսաստանի միջև երկխոսությունը վերականգնելու միջոցներ՝ Ուկրաինայի հետ թափանցիկության և համագործակցային պայմաններում։ Այդ ժամանակ օգտակար կլինի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Մակրոնը (մեջբերել է Bloomberg-ը)։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եվրոպացիները, ինչպես և ուկրաինացիները, շահագրգռված են նման շփումները վերականգնելու համար հարմար հիմք գտնելով։ «Հակառակ դեպքում մենք սա կքննարկենք մեր միջև, իսկ հետո բանակցողները կգնան ինքնուրույն բանակցելու ռուսների հետ։ Դա լավագույն տարբերակը չէ»,- բացատրել է նա։




















