top of page

Հայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2h
  • 1 min read
ree

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի չեմպիոն «Նոան» շարունակում է պայքարը անցումային փլեյ-օֆֆում։

Ի տարբերություն նախնական հաշվարկների՝ նոր ձևաչափը ենթադրում է նաև վիճակահանության տարր։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ 19-րդ և 20-րդ տեղերը զբաղեցրած թիմերը («Նոա» և «Դրիտա») կազմում են մեկ զույգ, որոնց մրցակիցները որոշվելու են 13-րդ և 14-րդ տեղերը զբաղեցրած թիմերի («Ցելյե» և «ԱԶ Ալկմար») միջև վիճակահանությամբ։

Այսպիսով, «Նոայի» մրցակիցը կլինի այս երկու ակումբներից մեկը․

  • «Ցելյե» (Սլովենիա) – զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

  • «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

Վերջնական մրցակիցը պարզ կդառնա պաշտոնական վիճակահանության ժամանակ։ Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։

Արդեն հայտնի են հանդիպումների անցկացման ժամկետները։ Անցումային փլեյ-օֆֆի խաղերը կկայանան 2026 թվականի սկզբին․

  • Առաջին հանդիպում՝ Փետրվարի 19-ին կամ 20-ին։

  • Պատասխան հանդիպում՝ Փետրվարի 26-ին կամ 27-ին։

 
 
bottom of page