Ա Սերիայի 20-րդ տուրի չորս հանդիպում հետաձգվել է
- Nov 20, 2022
- 1 min read

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 20-րդ տուրի չորս հանդիպում հետաձգվել է ՝ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվելու բազմաթիվ դեպքերի պատճառով, հայտնում է Sky Sports Italia-ն՝ փոխանցում է armsport.am-ը:
Հունվարի 6-ին նախատեսված Բոլոնիա - Ինտեր, Ատալանտա - Տորինո, Ֆիորենտինա - Ուդինեզե և Սալերնիտանա - Վենեցիա հանդիպումները նշանակված օրը չեն կայանա։
19 տուրից հետո «Ինտերը» 46 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է (42 միավոր), երրորդը՝ «Նապոլին» (39), իսկ «Ատալանտան» (38) զբաղեցնում է չորրորդ տեղը։
Ավելի վաղ «Բոլոնիան» չէր ներկայացել «Ինտերի» դեմ տնային խաղին։ Հյուրերը ժամանել էին մարզադաշտ և նախավարժանք արել։




















