«Մոնակոն» հեռացրել է գլխավոր մարզիչին
- Nov 20, 2022
- 1 min read

«Մոնակոն» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 50-ամյա խորվաթ Նիկո Կովաչին, հաղորդում է Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կլինի ակումբի երկրորդ թիմի մարզիչ Ստեֆան Նադոն։
Մարզական ամսագրերը գրում են, որ Նիկո Կովաչը լարված հարաբերություններ ունի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ։
Նա «Մոնակոն» գլխավորել էր 2020թ․ ամռանը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023թ․ հունիս։ Կովաչի ղեկավարությամբ «Մոնակոն» մասնակցել է 74 հանդիպման, տարել 43 հաղթանակ, կրել 16 պարտություն։




















