top of page

Մարզչական նոր նշանակումներ` ՀՀ մի քանի հավաքականներում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդեերացիան:


Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:


Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:


Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների բոլոր գլխավոր մարզիչների ցանկը.

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս


Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան


Մ-19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան


Մ-18 հավաքական (2004 թ.) - Վահագն Մինասյան


Մ-17 հավաքական (2005 թ.) – Խորեն Վերանյան


Մ-16 հավաքական (2006 թ.) - Վահե Հարությունյան


Մ-15 հավաքական (2007 թ.) - Գևորգ Պողոսյան


Մ-14 հավաքական (2008 թ.) - Կարեն Ավոյան


Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան


Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական - Գագիկ Տեր-Գևորգյան


Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական - Մարիամ Ստեփանյան


Ֆուտզալի ազգային հավաքական - Ռուբեն Նազարեթյան

 
 
1/2383
bottom of page