Ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան
- Investigative journalist

- May 22, 2024
- 1 min read

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան:Ազնավուրը գրել է շուրջ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ կատարող և ընդգրկվել Երգահանների փառքի սրահում։Ազնավուրն իր մեծ նվիրումն ու ավանդն է բերել նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր հարցերում:Կան մարդիկ, որոնց կորուստը ոչ մեկի կողմից ու ոչ մի կերպ չի լրացվում: Հայերիս համար Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է:Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մե՛ծ հայ»:




















