top of page

Չինաստանում վթար է տեղի ունեցել ջրվեժի մոտ գտնվող զվարճանքի վայրում. 1 մարդ զոհվել է, 60 մարդ վիրավորվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 11, 2024
  • 1 min read

Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար մարզում խափանվել է Դեթյանի ջրվեժը դիտող զբոսաշրջիկների համար նախատեսված շարժասանդուղքը, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 60 մարդ վիրավորվել է, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չունցզո քաղաքի իշխանություններին։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:56-ին, բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել։

Դեպքից հետո շարժասանդուղքը, որն անվանում էին «Կախարդական գորգ», դադարել է գործել։ Անսարքության պատճառները հետաքննվում են։

1/2505
bottom of page