top of page

Առնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Առնո Բաբաջանյանի հիշատակին:

 
 
1/2504
bottom of page