top of page

ՀՀ-ն 1 մլրդ դոլար չի վճարի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


Հայաստանը 1 միլիարդ դոլար չի վճարի Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» անդամակցության համար։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ-ի անդամակցության կարգը «Խաղաղության խորհրդին»։ «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ 



ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ 



ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Անի Բադալյանը։

 
 
1/2505
bottom of page