top of page

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 minutes ago
  • 1 min read


Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի փորձառու հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։

39-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Շալկեի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ջեկոն «Շալկեում» կկրի 10 համարի մարզաշապիկը։

Նշենք, որ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբն այժմ հանդես է գալիս Բունդեսլիգա 2-ում և 18 տուրերից հետո վաստակած 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ջեկոն նախորդ տարվանից հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», որի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
1/2505
bottom of page