top of page

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ: 

Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

 
 
1/2504
bottom of page