top of page

Ճամբարակ-Թթուջուր հատվածի հրդեհի օջախներից 2-ը մարվել է. աշխատանքներում ներգրավված են 1194 փրկարար, 104 տեխնիկա, ՊՆ ուղղաթիռը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 


Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

 

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

 

Բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել։

 

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։

 

Նոյեմբերի 24-ին`ժամը 11։00-ի դրությամբ, Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվել են. աշխատանքներին մասնակցել է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել են 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։

 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 թռիչք)։

 
 
1/2412
bottom of page