Հաջիևը ավելին է քան Ալիևի օգնականը, նա շատ լուրջ մարդ է․ նրա ասածները պետք է շատ լուրջ ընդունել․ Ժիրայր Լիպարիտյան
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Հաջիևը ավելին է, քան Ալիևի օգնականը, նա շատ լուրջ մարդ է, շատ մոտ է Ալիևի հետ, նա մասնակցում է բոլոր բանակցություններին, և այն կարևոր մարդկանցից է, ում հետ Ադրբեջանի նախագահը խորհրդակցում է։ Նրա ասածները պետք է շատ լուրջ ընդունել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
Լիպարիտյանը հիշեցրեց, որ Հաջիևը մի անգամ չէ, որ ասել՝ պետք է վերջ դնել այս պատերազմին ու սկսել խաղաղություն։
Հարցին՝ եթե Ադրբեջանը ձգտում է խաղաղության, ապա ինչու է Ալիևը Սևանա լճին «Գյոյչա» ասում, Լիպարիտյանն ասաց, որ խոսելը մի բան է, անելը մի ուրիշ․ «Առաջին տարբերակը՝ կարելի է մտածել, որ սուտ է խոսում խաղաղության մասին, բայց սրան պետք չի շատ ուշադրություն դարձնել, քանի որ պատերազմ ցանկացող մարդը այդքան հեռու չէր գնա խաղաղության բանակացություններում։ Մյուսը, որ նա բանակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, նա ասում է նրանց, եթե չեք ուզում պատերազմ, ապա որոշակի պահանջներ պետք է կատարեք։ Մյուսն այն է, որ Ալիևը իր ժողովրդի մեջ դժգոհություն է տեսնում։ Եվ վերջապես, երբ Հայաստանում խոսում են Արցախ վերադառնալու մասին, Ալիևն էլ զգուշացնելու նպատակով նման արտահայտություններ է օգտագործում»,-նշել է նա։




















