Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների երեք կազմակերպիչներ, ըստ ամենայնի, կխուսափեն մահապատժից. New York Times
- Investigative journalist
- Aug 1, 2024
- 1 min read

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող երեք մեղադրյալներ համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել մահապատիժը ցմահ ազատազրկման փոխարինելու դիմաց։ Դրա մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 11-ի հարձակումների ենթադրյալ գլխավոր կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա երկու հանցակիցների գործով։ Նրանք պահվում են Կուբայի Գուանտանամոյի բանտում։
«Մահապատիժը որպես հնարավոր պատիժ վերացնելու դիմաց երեք մեղադրյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել բոլոր հանցագործությունների մասով, ըստ որոնց նրանց նկատմամբ է մեղադրանք առաջադրվել, ներառյալ 2976 մարդու սպանությունը», - The ըստ New York Times-ի՝ ասված է սեպտեմբերի 11-ի հարձակումներից զոհվածների ընտանիքներին ուղարկված նամակում։ Նշվում է, որ նրանց մեղավոր ճանաչման մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ ԱՄՆ-ում առևանգել են չորս ուղևորատար ինքնաթիռներ: Նրանցից երկուսը ահաբեկիչներն ուղղել են Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների ՝ այն ժամանակվա Նյու Յորքի ամենաբարձր շենքերի վրա, իսկ երրորդը՝ Վաշինգտոնի արվարձանում տեղակայված Պենտագոնի շենքի վրա։ Չորրորդ ինքնաթիռը նույնպես շարժվում էր դեպի Վաշինգտոն, սակայն կործանվել է Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում։