top of page

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 25, 2024
  • 1 min read
ree

Երևան քաղաքում՝Հուլիսի 25-26-ին, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`Հուլիսի 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը 28-29-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

1/2428
bottom of page