top of page

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

2 minutes ago
1 min read

Flightaware պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ում ավելի քան 8500 չվերթ է հետաձգվել, իսկ ավելի քան 6700-ը՝ չեղարկվել, ամերիկյան օդանավակայաններում տեղի ունեցած կոլափսի պատճառով։


Ուրբաթ օրը ԱՄՆ բոլոր օդանավակայաններից մեկնումները դադարեցվել են 4,5 ժամով։ Նման բան նախկինում տեղի էր ունեցել միայն երեք անգամ, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։


Իշխանությունները միջադեպը վերագրել են օդային երթևեկության կառավարման հնացած սարքավորումների տեխնիկական անսարքությանը։


Պորտալի տվյալներով՝ մեկնումների վերսկսումից հետո 8500 չվերթ է հետաձգվել, իսկ ավելի քան 6700-ը՝ չեղարկվել։



 
 
1/2924
bottom of page