top of page

Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա

6 hours ago
1 min read

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ռիգա, որտեղ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել 23 ֆուտբոլիստով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից թիմի հետ չեն դարպասապահ Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), պաշտպաններ Արգիշտի Պետրոսյանը (ԲԿՄԱ), Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»), կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և Էդգար Փիլոյանը («Ալաշկերտ»): Հայաստանի հավաքականի կազմը Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա) Գոռ Մատինյան – «Սարդարապատ» Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու» Պաշտպաններ Արտյոմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան) Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա) Արման Ղազարյան – («Ուրարտու») Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան) Կիսապաշտպաններ Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան) Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա) Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան) Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Գոռ Մանվելյան – «Նոա» Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա) Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան) Հարձակվողներ Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան) Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա) Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել) Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18:00-ին: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը: 5-րդ տուրից հետո խմբի առաջին տեղն ապահովել է Չեռնոգորիայի հավաքականը, որն ունի 12 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1:




 
 
1/2924
bottom of page