top of page

Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան

9 hours ago
1 min read

Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի և ԵԱՏՄ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը իրենց քաղաքականությունը չէ։

«Դա քաղաքային գործընթաց է, և մենք հնարավորինս հանգիստ, հանդարտ կլինենք այս ամբողջ գործընթացում։ Բայց մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ երկար ժամանակ, նույնիսկ ՀԱՊԿ-ում,  ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։



Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունն առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հիմա ՀՀ-ն շատ հարմարավետ է զգում ԵՄ հետ հարաբերություններում։

«Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, արդեն իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններում անհավատալի փոփոխությունների երկար ցանկ կա»,- հավելել է Փաշինյանը։

Միաժամանակ նա հավելել է, որ իրենց նպատակը չէ խաթարել Հայաստանի հարաբերությունները ՌԴ հետո։ 

«Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է Փաշինյանը։ 

Հարցին՝ «Ռուասատանն ուզո՞ւմ է  ձեզ համար խնդիրներ ստեղծի», Փաշինյանը պատասխանել է.

«Ով իմանա՞, հուսանք դա չէ Ռուսաստանի մտադրությունը»։ 


 
 
1/2924
bottom of page