Արարատ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա, կհանդիպի Ժան-Նոել Բարոյի հետ
- 2 hours ago
- 1 min read

Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։




















