Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա․ սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պшտերազմում․ Թրամփը պատասխանել է՝ հնարավոր է կրшկոցները կապված լինեն Իրանի պшտերազմի հետ հարցին
- 9 hours ago
- 1 min read

Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա։ Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում, ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է տեղի ունեցած կրակոցները կապված լինեն Իրանի պատերազմի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:
Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:
«Դա անսպասելի էր։ Սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը զարմանալիորեն լավ աշխատեցին։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։
Կրակել են մեկ սպայի վրա, բայց զրահաբաճկոնը փրկել է նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ տարածությունից և հզոր զենքից»,-գրել է Թրամփը:




















