top of page

«Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ

  • 2 hours ago
  • 1 min read


Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում։

​Խաղի միակ և հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակել է Էնցո Ֆերնանդեսը՝ արդյունավետ փոխանցում ստանալով Պեդրու Նետուից:

​Այսպիսով, լոնդոնյան ակումբը նվաճեց եզրափակչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Քաղաքաբնակներն» իրենց հերթին մյուս կիսաեզրափակչում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ էին տարել «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

 
 
1/2650
bottom of page