top of page

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին»

  • 8 hours ago
  • 1 min read


Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին մրցավեճում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 2-1 հաշվով առավելության հասավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» նկատմամբ և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն խաղավերջում. 79-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆինն Ազազը: Սակայն Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կարողացավ շատ արագ բեկել հանդիպման ընթացքը։ 82-րդ րոպեին Ժերեմի Դոկուն վերականգնեց հավասարությունը, իսկ 87-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը խփեց «քաղաքայինների» հաղթական գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:

Նշենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը կխաղարկվի վաղը՝ ապրիլի 26-ին, «Չելսիի» և «Լիդսի» միջև կայանալիք հանդիպմանը։

 
 
1/2649
bottom of page