top of page

«Գրանդ Սվիս 2025». Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 12
  • 1 min read
ree

«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Այսպիսով, Շանթը 7 հնարավորից ունի 4.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ:


Արամ Հակոբյանը ունի 3.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր ունեն 5.5 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 3 միավոր։ Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարն է Վաիշալի Ռամեշբաբուն, ով ունի 6 միավոր:

8-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

 
 
1/2377
bottom of page