top of page

«Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Լիլին», «Լեգիան» զիջեց «Ցելեին»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 6-ին ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ընդունեց «Լիլին»։ Տանտերերը հաղթեցին մրցակցին նվազագույն հաշվով։ Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մարկո Արնաուտովիչը 85-րդ րոպեին։

Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում «Լեգիան» զիջեց «Ցելեին» 1:2 հաշվով։

Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտավորված չէր խաղին։

Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս պարտվեց ԿուՊՍ-ին 1:3 հաշվով։

«Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 65-րդ րոպեին։

 
 
1/2377
bottom of page