top of page

2026-ի մեր առաջնահերթությունն է Սահմանադրության տեքստի վերջնականացումը, մարտին կունենանք տեքստը. Սրբուհի Գալյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


Եկող տարվա համար մեր առաջնահերթություններն են նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը, դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում, չենք շեղվելու ժամկետներից, մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հաջորդ կարևոր փոփոխությունը կրկին միտված է պրոֆեսիոնալների գործելակերպի կանխատեսելիության ապահովմանը, խոսքը բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պահանջի սահմանման մասին է, սա ևս արժանացել է ԱԺ հավանության առաջին ընթերցմանը:

Մի շարք պաշտոնների պարագայում պարտադիր է, որպեսզի թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում, որի արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն՝ կամ բացասական, կամ դրական: Պրակտիկան ցույց է տալիս, որ նշանակող մարմինները՝ այսինքն այն մարմինները, որոնք տվյալ պաշտոնում անձի նշանակելու հնարավորություն ունեն, հաճախ հաշվի չեն նստում այդ եզրակացության բովանդակության հետ և առաջխաղացման են գնում, կամ նշանակվում են պաշտոններում մարդիկ, ովքեր ունեն բացասական եզրակացություն։

Որպեսզի նշանակումներն ավելի կանխատեսելի դարձնենք և հանրության համար թափանցիկ, սահմանել ենք պահանջ՝ նշանակման դեպքում բարեվարքության եզրափակիչ մասը հրապարակելու։

Հաջորդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը՝ էթիկայի և կարգապահական հարցերի դատավորների հանձնաժողովի հետ կապված փոփոխությունն է, այստեղ ունենք շահերի բալանսավորման խնդիր, քանի-որ դատավորների թիվը շատ ավելի մեծ է, քան իրավաբան-գիտնականների, մենք փորձում ենք բալանսավորել, նախատեսում ենք 3 նոր տեղ իրավաբան-գիտնականների համար, որպեսզի գերատեսչական շահը իսպառ բացառենք։

Մշակում ենք օրենսդրական նախագիծ, մեր պետությունում պետք է գործի առանձին մարմին՝ բավարար ռեսուրսով, որպեսզի կարողանանք այս ոլորտում աշխատանքները կազմակերպել ավելի արդյունավետ՝ միտված մարդու անձնական տվյալների պաշտպանությանը։

Մենք շարունակում ենք բարելավել պատժի կրման պայմանները և անազատության մեջ պահվող անձանց գտնվելու վայրերի կենսապայմանները»,- նշել է նա:

 
 
1/2523
bottom of page